Կառավարությունում նոր կադրային փոփոխություն է նախապատրաստվում։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը շուտով կզբաղեցնի լրագրող, հեռուստահաղորդավար Հռիփսիմե Առաքելյանը։ Հռիփսիմե Առաքելյանը 2011 թվականից մինչև վերջերս գլխավորում էր ՀՀ հանրային ռադիոյի «Ռադիլուր» լրատվականը։ Երեկ Հռիփսիմե Առաքելյանը իր վերջին ժողովն է անցկացրել «Ռադիոլուրի» կոլեկտիվի հետ։
Մինչև հանրային ռադիոն, նա երկար տարներ տարբեր լրատվական ծառայություններ է ղեկավարել՝ «Հայ Թի-Վի», «Ար» հեռուստաընկերությունների լուրերը, նաև Հանրային հեռուստատեսության առավոտյան ծրագիրը։ Նա ադեն 20 տարի է, ինչ հեռուստառադիոդաշտում է։ Կարելի է ասել, փորձառու ղեկավար է։ Իսկ կարիերան սկսել է 1997 թվականին, Մերուժան Տեր-Գուլանյանի ստեղծած «Ար» հեռուստատեսության աստղերից էր։ Գրող Վահրամ Մարտիրոսյանի հետ նա վարում էր «Ար»-ի «Տոմար» առավոտյան ծրագիրը։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնակատար Սուսաննա Տոնոյանը ֆիզարձակուրդ է գնացել։
Նյութի աղբյուրը ` hraparak.am