Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տարվա պատգամավոր՝ Թևան Պողոսյան
Սա էն դեպքն է, երբ խոսքը քիֆիս մասին ա, բայց իսկականից օբյեկտիվ գնահատական եմ հնչեցնում։
Թևանը ամբողջ տարի ամենաակտիվ պատգամավորներից էր, ինքը ոչ մի հարցից չի փախել, ամեն ինչի մասին կարծիք ա ասել ու էդ կարծիքներն էնքան հավասարակշռված ու ազնիվ էին, որ հիմնականում ոչ մեկն էլ հակառակ չէր կարողանում պնդել։ Թևանը էն պատգամավորն էր, ով կարողացավ նորամուծություն մտցնել և ընտանեկան մտերմիկ ու ջերմ շրջապատում կարողացավ հաշտեցնել երկու ընդդիմադիր առաջնորդների, ովքեր հետագայում նույնիսկ դաշինք կազմեցին։
Նա էն մի քանի պատգամավորներից մեկն էր, ով կարողացել է էս տարվա ընթացքում խոսել նաև բոլոր այն հարցերի մասին, որոնք քննարկվել են Ազգային ժողովում ու իր կարծիքն է հայտնել համարյա բոլոր օրենքների ու որոշումների մասին։ Թևանը նաև էն հազվագյուտներից է, ում ելույթներից երևում է, որ տնային աշխատանք է կատարում։ Ես շատ ընկերներ ունեմ տարբեր նախարարություններում, հաստատ բան եմ ասում, Թևանի այ էս ելույթը նախարարություններում իրար էին փոխանցում ու կարդում ու վերլուծում։
Շատ կարող եմ խոսել Թևանի մասին, բայց թողնեմ մի երկու դրական բան էլ դուք ավելացնեք։
Կարճ ասած՝ քիֆս էն պատգամավորն է, ով էս տարի էլ կարողացավ արդարացնել բոլորիս ակնկալիքները»։