Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ Պետրոսի մոտ ասաց՝ Հայաստանում մինչև իրենց լիարժեք կայացած մեկ ինստիտուտ կար, և այդ ինստիտուտը համակարգված կոռուպցիան էր։ Դե, պարզ է, իրենք եկան, փորձեցին թաթիկներ կտրել ու համակարգը սկսեց աղիողորմ վնգստալ։
Դե ինչ, նայում ենք՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Երջանիկ Մանվելի Հակոբյանի՝ նախկին իմքայլական պատգամավորի ու նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելուց հետո։
Եթե պաշտոնը ստանձնելուց առաջ ներկայացված հայտարարագրում նշված է «Ֆոլսֆագեն Տուարեգ» 3․6 և «Մերսեդես Բենց» 430, ապա արդեն 01-06-2020թ․ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում Հակոբյանը հայտարարագրել է ևս 2 գնված «Մերսեդես Բենց», (որոնցից մեկը՝ 2007 թվականինը նա նույն տարվա մեջ գնել ու վաճառել է), ապա նույն տարվա մեջ գնել և վաճառել ու հայտարարագրել է 6 մեքենա՝
1․«Ֆոլսֆագեն Տուարեգ» 3․6, 2006թ․ արտադրության
2․ «Ֆոլսֆագեն Տուարեգ» 3․6, 2010 թ․ արտադրության
3․«Ֆոլսֆագեն Տուարեգ», 3․6 2008 թ․ արտադրության
4 «Մերսեդես Բենց» 350 4 MATiC, 2007 թ․ արտադրության
5«Ֆոլսֆագեն Տուարեգ» , 2010
6․«Ֆոլսֆագեն Տուարեգ», 2006
Տարեվերջին թողել է միայն 2 «Տուարեգ», այսինքն՝ 4-ը վաճառել է։
Որդին էլ 30․05․20 դրությամբ հայտարարագրել է տարվա ընթացքում ձեռք բերված 2 «Մերսեդես Բենց»։
Մյուս որդին՝ Սահակ Հակոբյանը՝ նույն՝ 30․05․2020թ․ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1 «Մերսեդես Բենց», իսկ կինը՝ Գոհար Մարտիրոսյանը հայտարարագրել է ևս 2 «Մերսեդես Բենց»։ Դե ինչ, սա արդեն լուրջ ավտոպարկ է։
Նշենք, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը պայքարում է հենց ՊԵԿ աշխատակիցների կողմից բիզնեսի վարման, հովանավորման և կոռուպցիոն սխեմաների դեմ, ինչպիսին է, օրինակ, ավտոմեքենաների ներմուծում-վաճառքը և դրանից առաջացած հարկերից խուսափումը։ Եթե այս Երջանիկը միայն տնեցիների վրա է այսքան մեքենա «լցրել», վստահ ենք, թե որքան կլինի բարեկամների անունով։ Ահա այսպիսի ոչ կոռուպցիոն թաթիկներ։