Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են։
Որքան հասկանում եմ՝ հիմնական շարժերն իրականացվում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի երթուղով, սակայն տեղյակ եմ, որ ռուսական խաղաղապահների ուղեկցմամբ, ըստ նպատակահարմարությամբ, օգտագործվում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Դրմբոն-Քարվաճառ, Մատաղիս-Վանք-Քարվաճառ ճանապարհները։
Դեռ չեմ խոսում «Լաչինի միջանցքի» տարբեր հատվածներով տարբեր նշանակության բեռնատարների, մեքենաների շարժերի մասին։
Հիշեցնեմ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, Ադրբեջանի նման շարժերի հնարավորության մասին ամրագրումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրանք կազմակերպվում են «բանավոր փոխըմբռնման» կամ գաղտնի պայմանավորվածությունների հիման վրա։
1-2 ամիս առաջ, երբ պարզ դարձավ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բացի նաև այլ պայմանավորվածություն կա՝ գաղտնի, մինչև հիմա այն չի հանրայնացվել։
ՀՀ փոխվարչապետն այդ պայմանավորվածության գոյությունը խորհրդարանում հաստատեց, սակայն հղում անելով դրա գաղտնիության տարրերին՝ չմանրամասնեց։
Չկա երաշխիք, որ նմանատիպ այլ՝ գաղտնի պայմանավորվածություն, կա նաև Արցախի տարածքով ադրբեջանցիների տեղաշարժերի մասին։
Ցավալի է, որ այդ շարժերը չեն սահմանափակվում նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը հրապարակային հրաժարվում է եռակողմ հայտարարության, թերևս, մեզ համար ամենակարևոր դրույթի կատարումից՝ ռազմագերիների, գերիների, պատանդների վերադարձից։
Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին անվերապահորեն չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները, նույնիսկ նրանք, որոնք ամրագրված չեն համատեղ հայտարարությամբ։
Վա՞խը, անճարությո՞ւնը, տգիտությո՞ւնը, թե՞ արվող զիջումները գիտակցված և ի սկզբանե պլանավորված էին։
Տիգրան Աբրահամյանի էջից:
Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում…
Опубликовано Tigran Abrahamyan Четверг, 4 марта 2021 г.