Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին 3 տարում երբևէ մեկը տեսե՞լ է, որ Անդրանիկ Քոչարյանը գոռա ու մուննաթ գա ադրբեջանցու վրա: Չի եղել նման բան:
Վերջին 3 տարում երբևէ մեկը տեսե՞լ է, որ Անդրանիկ Քոչարյանը գոռա ու մուննաթ գա թուրքի վրա: Չի եղել նման բան:
Անդրանիկ Քոչարյանը գոռում է միայն լրագրողների, կոնկրետ ՀԱՅ ԿԻՆ լրագրողի վրա: Դրանից լրագրողը ոչ կվախենա հաստատ, ոչ կընկրկի: Իսկ այ Անդոն անունը կմնա հավերժ:
#անդոնների_ապստամբություն»։