«Հետևողականորեն Բանակի կազմալուծմանը լծված, Արցախը դավադրաբար հանձնած, մեծ թուրանի ճանապարհին Հայաստանը ասպատակողները դուրս են շպրտվելու մեր հողից»․ Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Հետևողականորեն Բանակի կազմալուծմանը լծված, Արցախը դավադրաբար հանձնած, մեծ թուրանի ճանապարհին Հայաստանը ասպատակողները դուրս են շպրտվելու մեր հողից»․ Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Ցանկացած իշխանություն ունի իր օրակարգային քաղաքական առաջնահերթությունները, մեկը կարող է տնտեսական ոլորտը շեշտադրել, մյուսը՝ ռազմական, երրորդը կրթականն ու մշակութայինը, մի ուրիշն էլ` տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն։ Բայց համաշխարհային քաղաքական պատմության մեջ չես գտնի մի երկիր, որի իշխանությունը առաջնահերթություն հռչակի իր դարավոր թշնամու շահը, հետևողականորեն լծվի այդ շահի սպասարկմանը և շարունակի մնալ իշխանության: Թեպետ ժամանակը մեր դեմ է, սակայն փաստ է, որ այս իշխանությունը այլևս չի կարող երկարաձգել իր քաղաքական գոյությունը: Անիմաստ փորձերն էլ, էլ ավելի ահասարսուռ են դարձնելու թուրքահպատակների վերջաբանը։

Հետևողականորեն Բանակի կազմալուծմանը լծված, Արցախը դավադրաբար հանձնած, մեծ թուրանի ճանապարհին Հայաստանը ասպատակողները դուրս են շպրտվելու մեր հողից:

Հ.Գ. Վերահաստատում եմ 2018 թվականի դիքորոշումս. Մի խումբ հայատյացներ, ուղղորդվելով Հայաստանի և Արցախի ինքնիշխանության դեմ գործող ուժերի կողմից, օգտագործելով գունավոր հեղափոխություններին հատուկ քարոզչական թեզեր և տեխնոլոգիաներ, զավթեցին իշխանությունը: Այս ամենի գլխավոր նպատակն էր.

ա. Պատերազմի միջոցով Արցախի հանձնումը ադրբեջանին:

բ. Հայաստանի անվտանգության մակարդակի զրոյացումը և թուրքիայի տարածաշրջան մտնելուն ուղղված գործուն աջակցությունը:

Ա կետն իրագործեցին, Բ կետը՝ մասամբ, և համառում են մնալ, որպեսզի ամբողջովին իրագործեն:

Փաստացի՝ պայքարի մի կողմում ՀԱՅՆ է իր Բանակով, իսկ մյուս կողմում՝ ազգադավ իշխանությունը: Դժվարին ուղի է, բայց ոչ մի ազնիվ պայքարող չի ընկրկելու, պայքարելու է մինչև վերջ։ Հայաստանը պետք է ունենա ազգային իշխանություն, սա է մեր մեջքը շտկելու ճանապարհը, սա է մեր անվտանգության և լինելիության խարիսխը»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/militaryfigure1991/posts/3966425040062483

 



Նման նյութեր