«Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակել․ ոչ ոք չի ցանկանում օրեցօր ակնհայտ դարձող դավաճանական նավի անձնակազմում լինել»․ Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակել․ ոչ ոք չի ցանկանում օրեցօր ակնհայտ դարձող դավաճանական նավի անձնակազմում լինել»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի: Այդպիսի օր չկա, որ մի քանի հոգու չնշանակի: Ինքը նշանակում է, հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում: Նորից դեսուդեն են ընկնում, ինչ որ անհայտ մարդկանց գտնում, նշանակում, հաջորդ օրը մեկ այլ խումբ է հրաժարական տալիս: Ու այսպես շարունակ: Եվ սա, ըստ կապիտուլյանտների՝ կոչվում է պետություն, իրենք էլ իրենց դրել են կառավարության տեղ…

Նույնը կատարվում է նաև ավելի ցածր օղակներում: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ճամփա գնալ: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ներվեր քայքայել, ոչ ոք չի ցանկանում օրեցօր ակնհայտ դարձող դավաճանական նավի անձնակազմում լինել»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10224779657422450

 



Նման նյութեր