Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Մենք անցանք ու դեռ անցնում ենք այնպիսի փորձությունների միջով, որին պատրաստ չէինք: Արդյունքում կորցրեցինք ոչ միայն հայրենիքի մի մասը, ազգի մի մասին, ազգային արժանապատվություն, հեղինակություն, այլ նաև արդեն ինքներս մեզ ենք կորցնում… Ցեղախմբի էլ չենք վերածվում, քանի որ այն ունի ավանդույթներ, հիշողություն, գիտի գնահատել մարդկային հարաբերությունները, կա արժեհամակարգ… բայց մի հատ մեզ նայենք…
Հայաստանում արդեն բաց քննարկման է դրվել թուրքերի հետ բարեկամանալու և նրանց ներելու հարցը, և սա այն դեպքում, երբ մեզանից ներողություն էլ չեն խնդրել: Մեկ ու կես միլիոն հայ են սպանել՝ երեխա, կին, ծեր, տղամարդ, մի ամբողջ ազգ, հարստահարել են, տարածքները խլել, դարձրել վտարանդի, ու հիմա չեն ընդունում իրենց ոճիրը, ներողություն չեն խնդրում, բայց ցեղասպանվածի սերունդները պատրաստ են ներել: Արդեն այն, որ կա նման քննարկում մեր հասարակությունում,խոսում է այն մասին, որ արժեքների խեղաթյուրում է եղել, ոչնչացրել են, սրբել ու տարել են գենետիկ հիշողությունը, մարդուն կենդանուց տարբերակող հատկանիշներն,ազգի միջից ընտրել ու բուծել են սորոսի վաստակներ…
Մյուս կողմում էլ մեկ այլ ծայրահեղություն է՝ ֆիկտիվ պահվող ավանդույթներ, ճառեր ու կենացներ, թուրքական կտորից կարված հայկական տարազներով ազգասիրության քարոզ, սեփական սխալների ժխտում, ներկայի սխալները մատնացույց անելու հաշվին նախկինի մոռացում և մերժում՝ առանց հասկանալու, որ ներկան նախկինի տրամաբանական շարունակությունն է…
Պետք է ուշքի գալ, պետք ա թոթափել այս կեղտն ու աղբն, վերագտնել ինքներս մեզ ու ի վերջո հասկանալ՝ ով ենք մենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում, իսկ սա հասկանալու համար պետք է լինել անկեղծ, լարել դավաճաններին ու լծվել ազգային արժեհամակարգի վերականգմանը կամ ստեղծմանը…»
Արժեհամակարգի ճգնաժամ…
Մենք անցանք ու դեռ անցնում ենք այնպիսի փորձությունների միջով, որին պատրաստ չէինք: Արդյունքում…
Опубликовано Ani Hovhannisyan Пятница, 5 марта 2021 г.