Ավանդույթի համաձայն՝ առաջին տեղերն են զբաղեցնում «123456» և «qwerty» գաղտնաբառերը:
Տեղեկատվական անվտանգության ոլորտում մասնագիտացված Data Leakage & Breach Intelligence վերլուծական ընկերությունը ուսումնասիրել է գաղտնաբառերի բոլոր լայնամասշտաբ արտահոսքերն ինտերնետում 2020 թվականին: 30 միլիոն հաշիվների տվյալների բազայի հիման վրա փորձագետները կազմել են ամենահայտնի գաղտնաբառերի ցուցակը:
2020 թվականի ամենատարածված 10 գաղտնաբառերը բաղկացած են միայն թվերից.
- 123456
- 123456789
- 111111
- Password
- 12345678
- 123123
- 12345
- 1234567
- 000000
- 1234567890
Կա առանձին ցուցակ` ամենատարածված տառային գաղտնաբառերով.
- qwerty
- password
- qwertyuiop
- iloveyou
- asdasd
- zxcvbnm
- qazwsx
- dragon
- asdfghjkl
- monkey
Այս գաղտնաբառերը կարելի է անվանել ամենավատը՝ հակերները կարող են արագորեն կոտրել ձեզ հաշիվները մի քանի րոպեների ընթացքում: Դրա համար նույնիսկ անհրաժեշտ չէ ունենալ հատուկ հմտություններ: Նման ցուցակները տարիներ շարունակ չեն փոխվել, մարդիկ տարիներ շարունակ շարունակում են օգտագործել ամենապարզ գաղտնաբառերը:
Բայց 2020 թվականին կան նորարարություններ, որոնք նշել են Data Leakage & Breach Intelligence-ը: Մարդիկ զանգվածաբար որպես գաղտնաբառեր սկսեցին օգտագործել covid և epidemic բառերը:
Սիրարփի Աղաբաբյան