«Ի՞նչ է լինելու մեր հետ, եթե ռուսները պաստառի հատվածի ճանապարհը հաճախակի լքեն անորոշ ժամանակով». Նարե Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ է լինելու մեր հետ, եթե ռուսները պաստառի հատվածի ճանապարհը հաճախակի լքեն անորոշ ժամանակով». Նարե Ղազարյան

Նարե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Նպատակ չունեի սա գրելու, բայց այսօրվա թուրքերի տարածած «վիդեոյից» հետո ուղակի պարտավոր եմ գրել։ Երեկ Շիկահողից-Կապան գնալու ճանապարհին նկատեցի, որ պաստառը որը ամեն օր հսկվում է ռուս խաղաղապահների կողմից, մնացել էր առանց նրանց հսկողության, իսկ պաստառի անմիջապես դիմացին, ճանապարհի վերևի մասում կանգնած է զինված թշնամին և հսկում է ճանապարհը, որով անցնում ենք մենք։ Չգիտեմ քանի ժամ է ճանապարհը մնացել առանց ռուսների հսկողության, վերադարձիս ռուսները տեղում էին։ Ես ռուսներին բան չունեմ ասելու, նրանք երևի ցանկացած պահի կարող են տեղափոխվել։Հիմա հարց իշխանությանը.

Ի՞նչ է լինելու մեր հետ, եթե ռուսները պաստառի հատվածի ճանապարհը հաճախակի լքեն անորոշ ժամանակով:

Իբրև հրատապ զենքի օրենք եք մշակում. ե՞րբ է էդ օրենքը ուժի մեջ մտնելու, որ գոնե կարողանանք զինվել:

Ու ընդհանրապես մենք իրավունք ունե՞նք իմանալու մեր ապագան:

Եթե Աստված չանի գյուղացիների հետ ինչ-որ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ իշխանությունը։ Ու չհամարձակվեք ասել, որ նախկիններն են մեղավոր։ Մեզ ընդհանրապես հետաքրքիր չի ո՞վ է մեղավոր ո՞վ անմեղ։ Փաստացի ինչ կատարվում է, ձեր օրոք է կատարվում: Մեր անորոշության պատասխանատուն դուք էք…»:

Նպատակ չունեի սա գրելու, բայց այսօրվա թուրքերի տարածած <վիդեոյից> հետո ուղակի պարտավոր եմ գրել։ Երեկ Շիկահողից- Կապան…

Опубликовано Nare Ghazaryan Воскресенье, 7 марта 2021 г.



Նման նյութեր