«ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել այն մասին, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան։

Առաջին, ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը, ի՞նչ արդյունք է դա ունեցել։

Երկրորդ շարք հարցերը. ինչո՞ւ է աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱԱԾ-ն թույլատրել ադրբեջանցիներին նկարահանումներ իրայանացնել մեր տարածքում։ Միանգամից ասեմ, որ եթե նման թույլատվություն չի եղել, սակայն նկարահանել են՝ շատ ավելի վատ։

Երրորդ, որտե՞ղ է եղել աշխատանքային հանդիպումը և ո՞վ է թույլատրել մեր տարածքով թշնամիների շարժը։

Չորրորդ, արդյո՞ք հայկական կողմը հնարավորություն ունի/եր նմանատիպ շարժեր իրականացնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ու եթե այո, ապա արդյո՞ք ունեցել ենք ադրբեջանցիների տարբեր նշանակության օբյեկտների տեսանկարահանում իրականացնել»։

ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ…

Опубликовано Tigran Abrahamyan Воскресенье, 7 марта 2021 г.



Նման նյութեր