«Դուք փորձել եք արատավորել իմ բարի համբավը, որի համար պիտի հերթով պատասխան տաք օրենքի առաջ». Հասմիկ Առաքելյան
Advertisement 1000 x 90

«Դուք փորձել եք արատավորել իմ բարի համբավը, որի համար պիտի հերթով պատասխան տաք օրենքի առաջ». Հասմիկ Առաքելյան

Հասմիկ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուղիղ մեկ տարի առաջ 1937 թվականին բնորոշ բարքերի հետևանքով ես հեռացա իմ երկրորդ ընտանիքից՝ Հանրային հեռուստաընկերությունից, որտեղ անցկացրել էի իմ երիտասարդության և կարիերայիս ամենագեղեցիկ 7 տարիները: Հեռացա ամենաստոր ու ոչ մարդկային վերաբերմունքի պատճառով, որը բնորոշ է գործող իշխանության ձեռագրին: Վերջին մեկ շաբաթը գնում էի աշխատանքի ու իրազեկված չէի, որ ապօրինի կերպով ինձ «հեռացնելու հրամանագիր» կա, և սա այն պարագայում, որ իմ չափ հեղինակային, դիտարժան և էքսկլյուզիվ ռեպորտաժներ ու հարցազրույցներ այդ հաստատությունում շատ քիչ լրագրող կար, որ արել էր, էլ չեմ խոսում գրանցածս օրգանական դիտումների քանակի մասին, որտեղ գնացել եմ Հանրայինի պատիվը միշտ բարձր եմ պահել: Որ այդքան խոսում եք Ֆրանկոֆոնիայից, ապա ասեմ, որ այդ ընթացքում ունեցածս բոլոր էքսկլյուզիվները իմ անձնական ջանքերի, նախագահների գրասենյակների հետ, ինչպես նաև արտիստների հետ ունեցածս ուղիղ կապերի շնորհիվ են եղել և ոչ հեռուստաընկերության:

Սա որպես ինֆորմացիա, շարունակեմ ասելիքս: Քանի որ ես չէի ասում «ՆԻԿՈԼ ԱԿԲԱՐ», ինձ պետրոս ղազարյանը չէր կարող քաղաքական պատվերներ տալ, թե «սրան մի նկարի, սրան նկարի, սենց կանես, նենց կանես», իսկ ասելու դեպքում էլ ստանում էր համարժեք պատասխան, քանիցս նույնիսկ մասնագիտական և կարգապահական հարթակում գետնին էի հավասարեցրել: Տղամարդկությունից զուրկ պետրոսն ու չստացված պրոդյուսեր ռուբեն շահինյան անունով ոմն մեկը ինձնից ազատվելու ստոր սխեմա էին մտածել, որտեղ ներգրավված են եղել Հանրայինի աշխատակազմի ղեկավար Նազելի Նիկողոսյանը, HR ղեկավար Սյուզաննա Մանուկյանը, այդ ժամանակվա իրավաբան Լուսինե Գրիգորյանը և փոխտնօրեն համարվող, բայց նույն պետրոսի պնդմամբ ԱԱԾ աշխատակից Կարեն Հակոբյանը: Վերջում ռուբենն ասում էր, որ քեզ հանողը պետրոսն ա, պետրոսն էլ գցում էր Մարգարիտայի վրա, թե ես կապ չունեմ, ստորագրողը տիկինն է, իսկ այդ տիկինն էլ տարբեր օղակներով ինձ հասցնում էր, թե ինքը կապ չունի, ստիպված է եղել: Ի դեպ, մանրամասները, որ գրի առնեմ՝ Հոլիվուդին կարող եմ վաճառել որպես դետեկտիվ ժանրի լավագույն սցենար: Երեքդ էլ նույն սանրի կտավն եք, երեքդ էլ փորձել եք ծառայել Նիկոլին ու իր ոհմակին, երեքդ էլ պիտի պատասխան տաք ու պատժվեք: Մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան գնալու եմ, սա հաստատ իմացեք: Ես աշխատանքի խնդիր չունեմ, տանը նստած ընդամենը 2 ռեպորտաժ եմ անում օտարերկրյա լրատվամիոցի համար՝ կարող եմ շռայլ կյանքով ապրել, երբեք Հանրայինի տված 350.000 դրամ աշխատավարձի հույսին չեմ եղել, իսկ իմ գիշեր-ցերեկ Հ1-ում անցկացնելը համարում եմ բարեգործություն պետությանը: Դուք փորձել եք արատավորել իմ բարի համբավը, որի համար պիտի հերթով պատասխան տաք օրենքի առաջ: Իսկ երրորդական-չորրորդական դեր ունեցածներին կասեմ հետևյալը՝ սքրին շոթ արեք, տարեք ցույց տվեք միմյանց, ՉԵՄ ՆԵՐԵԼՈՒ ՈՒ ՈՉ ՄԵԿԻԴ, մեկիդ երեխա՞ն սոված կմնար, մյուսդ կզրկվե՞ր իր կարիերայի առաջընթացից, մեկ ուրիշը վախենում էր, որ իր հե՞տ կսկսեն հարաբերություններ փչացնել, իսկ մյուսը աշխատավարձի բարձրացման ակնկալի՞ք ուներ, մեկն էլ սրտանց ինձ տանել չէ՞ր կարողանում, մյուսն էլ ուղղակի ձեռքի գործի՞ք էր, մյուսը մոլորյալ նիկոլակա՞ն էր… Ինձ ոչինչ չի հետաքրքրում, մի զանգեք, մեղայական տեքստեր մի ասեք: Ձեզ թող Աստված ների, իսկ ինձնից հեռու մնացեք»:

Ուղիղ մեկ տարի առաջ 1937 թվականին բնորոշ բարքերի հետևանքով ես հեռացա իմ երկրորդ ընտանիքից՝ Հանրային…

Опубликовано Hasmik Arakélian Воскресенье, 7 марта 2021 г.