«Անհեթեթություն են պնդումները, թե «Իսկանդերը չի կարա Ղարաբաղում օգտագործվի» ու «Իսկանդերի ուղղորդման համակարգերը Հայաստանի ձեռքին չեն»». Վահագն Մխոյան
Advertisement 1000 x 90

«Անհեթեթություն են պնդումները, թե «Իսկանդերը չի կարա Ղարաբաղում օգտագործվի» ու «Իսկանդերի ուղղորդման համակարգերը Հայաստանի ձեռքին չեն»». Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից.

«Երբ Իսկանդերի բլթից հետո ռուսներն այս իշխանությունների հետ շատ ինտիմ ու բռնի զրույցներ ունեցան, իշխանությունները ստիպված եղան հրապարակային լիզել իրենց թքածը։

Ինչից հետո խնդիր առաջացավ հայ հասարակությանը համոզել, որ դա իրենք ոչ թե սեփական թքածն էին լիզում, այլ՝ ասֆալտն էին լվանում։ Բացահայտ ու քարոզչության պաշտոնական խողովակներով դա հնարավոր չէր անել և դրա համար հիմա գործի են դրել երկրորդ էշելոնը։

Ընդհանուր նպատակը հետևյալն է, ասել, թե․ «ժողովուրդ ջան, իրականում Նիկոլը ճիշտ էր, էդ Իսկանդերը նորմալ չի պայթել, ռուսներն էլ մեզ քաշեցին»։

Նախ գտել են ինչ-որ կադրեր, որտեղ երկու ռուս իքսպերդ ասում են, թե «Իսկանդերը չի կարա Ղարաբաղում օգտագործվի, որովհետև Հայաստանին ա տրվել» ու «Իսկանդերի ուղղորդման համակարգերը Հայաստանի ձեռքին չեն»։

Երկու պնդումն էլ անհեթեթություն են։ Ղարաբաղում օգտագործվել են նաև Հայաստանին «տրված» բազմաթիվ այլ զինատեսակներ։ Ինչ մնում ա Իսկանդերի ուղղորդմանը, ապա այն ունի 2 իրարից անկախ ուղղորդման համակարգ։ Առաջինն իներցիոն-օպտիկականա, այսինքն՝ հրթիռը թռնումա, ընթացքում հաշվելով իր տեղը տարածության մեջ ու որոշելով հաջորդ մանյովրը, իսկ արդեն տրաեկտորիայի վերջում թիրախի վրա ինքնաուղղորդվում ա օպտիկական համակարգի միջոցով։ Էս ամողջը գտնվում ա հենց հրթիռի ներսում։

Ուղղորդման երկրորդ համակարգը աշխատումա ԳԼՈՆԱՍՍ համակարգով, ինչն էլ ավելի է մեծացնում Իսկանդերի ճշգրտությունը։ Տեսականորեն այս մեկը ռուսները կարող են անջատել, եթե ողջ տարածաշրջանում անջատեն ԳԼՈՆԱՍՍ-ը, ինչն, ի դեպ, չեն արել։ Ընդ որում՝ ռուսները չեն կարող ԳԼՈՆԱՍՍ-ով կառավարել հրթիռը ու օրինակ՝ փոխել հրթիռի հետագիծը․ կարող են միայն անջատել կամ միացնել։ Ու անգամ նման սցենարի դեպքում իներցիոն-օպտիկական ուղղորդումը կշարունակի աշխատել։

Երկրորդ հիմարությունը, որ աղբանոց էջերով ու կայքերով շրջանառության մեջ են դրել, դա կադրեր են, որոնք տարածվում են «տեսեք, չպայթած Իսկանդեր Սիրիայում, Նիկոլը ճիշտ էր փաստորեն»։ Ողջ հմայքը նրանում է, որ այդ կադրերում Տոչկայի հրթիռի մնացորդ է»։

Երբ Իսկանդերի բլթից հետո ռուսներն այս իշխանությունների հետ շատ ինտիմ ու բռնի զրույցներ ունեցան, իշխանությունները ստիպված…

Опубликовано Վահագն Մխոյան Воскресенье, 7 марта 2021 г.



Նման նյութեր