«Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ». Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Եռաբլուրը մայրաշատ էր։ Մայրերը, որ այսօր իրենց որդիներից ծաղիկներ ու սիրուն խոսքեր պիտի ստանային, իրենք էին իրենց որդիների սառը գերեզմանին ծաղիկներ տարել։

Մայրը սպանված որդուն տարել էր իր սիրած կակաչները, որ այս գարուն չստացավ իր որդուց։

Ու հնարավոր չէր նայել ձնծաղիկների եւ կակաչների տակ շնչող գերեզմաններին ու չխելագարվել։

Եւ իմքայլական մի կին հայտարարում է, որ անցյալ շաբաթ գերիների մեծ խումբ պիտի գար, բայց ներքաղաքական զարգացումները խոչընդոտեցին։ Ասելն էն է՝ որ ընդդիմության միտինգների պատճառով Ալիեւը գերիներին չի վերադարձնում։

Լկտի, անամոթ, սրբապիղծ սուտ։

Գիտեք, Նիկոլի թիմից չկա ստորություն, լկտիություն, սուտ, անամոթություն, որ սպասելի չլինի։ Սրանք իրենց հաշմված իշխանությունը պահելու համար պատրաստ են սրբապղծության բոլոր հնարավոր ակտերի ու արարների։

Լսի՛ր, կին, չհամարձակվես քո ու քո նմանների իշխանությունը ծամոնի նման մի քիչ էլ ձգելու համար, գերության մեջ գտնվող մեր տղաների անունը շահարկել, չհամարձակվե՛ս Ալիեւի մոտ պատանդառված տղաների ծնողների ցավն ու վիշտը ձեր անամոթ ու սրբապիղծ իշխանության ղումարբազությամբ մանիպուլացնել։

Բավակա՛ն է, դուք արդեն տրորում եք մարդկային ցավն ու իր որդուն սպասող մոր վրա ղումար եք խաղում։

Դո՛ւք, անարժաններ եւ անամոթներ։

Ռազմագերիների հետ քո իշխանությունը ոչ մի կապ չունի։ Ձեր քաղաքական ու հոգեւոր երկվորյակ Ալիեւը հայտարարում է, որ ինքը այլեւս ռազմագերի չունի եւ մնացյալը դիվերսանտներ են։

Ու մեր տղաներին ու գերի կանանց պահում է որպես քաղաքական բազարի վալյուտա։ Եւ երբ որոշի վերադարձնել մեր տղաներին ու գերեվարված կանանց, մտքովդ չանցնի մտածել, որ քո իշխանությունը էդտեղ որեւէ կապ է ունենալու։

Չհամարձակվե՛ք ձեր հայադավ մատներով տրորել մայրերի ցավը, ովքեր իրենց որդիների գերեզմաններին էին տարել այն կակաչները, որ այսօր չստացան։

Նաիրա Զոհրաբյանի էջից:

Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ

Այսօր Եռաբլուրը մայրաշատ էր։ Մայրերը, որ այսօր…

Опубликовано Naira Zohrabyan Понедельник, 8 марта 2021 г.



Նման նյութեր