
Ստեփանակերտի կենտրոնում սակրավորները կպայթեցնեն հայտնաբերված կասետահրթիռային ռումբը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ռումբը պայթեցվելու է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում՝ «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորների կողմից:
Ծառայությունը հորդորում է պայթյունի ձայնը լսելու դեպքում չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար գործում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնի 911 հեռախոսահամարը: