ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի ղեկավարը լրտեսել է հոգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, բացահայտվել է Աած-ի կողմից՝ ռուս կոլեգաների օգնությամբ և արտաքսվել է Հայաստանից։ Երկրում տիրող բարդակի ինչպիսի խոսուն ցուցիչ։ Անգրագետ տխմարների իշխանության գալով, մենք այնքան գրավիչ պատառ ենք դառել տարբեր մաստի թշնամիների համար, այնքան անպաշտպան, անգլուխ ու անտեր, այնքան անհասկանալի ու անկանխատեսելի, որ միջազգային կառույցները երկրի զարգացմանը նպաստ բերելու փոխարեն, լրտեսում են մեր դեմ։
1998-2001թթ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ, Հանրայինում արել եմ «Մեր փոքրիկը մեծանում է» կրթական, հանրամատչելի հեռուստապրոյեկտը, երեխաների զարգացման օրինաչափությունների մասին՝ հղիության ընթացքից մինչև 7 տարեկան։ 2000-ին լավագույն կրթական ծրագիր համարվեց տարածաշրջանում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նույն բովանդակությամբ կրթական ֆիլմ պատվիրեց։ Դրանից առաջ էլ, հետո էլ աշխատել եմ միջազգային կառույցների հետ, բայց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատանքը բացառիկ հաճելի էր։ Երևանյան գրասենյակի աշխատակազմը խիստ հարգալից էր մեր թիմի հանդեպ։ Ոչ մի քննադատական միջամտություն՝ ոչ փորձագետների ընտրության, ոչ ձևաչափի, ոչ տարածման վերաբերյալ։ Միայն քաջալերում ու փոխգործակցություն։
Ինչու եմ հիշում սա, որովհետև կար ժամանակ, երբ Հայաստանում աշխատող միջազգային կառույցները իրենց առաքելությունը իրականացնում էին առավելագույնս նպաստ բերելով մեր երկրի շահերին։ Ի՞նչ փոխվեց։ Փոխվեց այն, որ երկրի իշխանությունները իրենք չեն համապատասխանում իրենց առաքելությանը և չեն ծառայում երկրին՝ ըստ ստանձնած մանդատի։
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի ղեկավարը լրտեսել է հոգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, բացահայտվել է Աած-ի…
Опубликовано Hovhannes Galstyan Вторник, 9 марта 2021 г.