«ԳՇ-ում գոյություն չունեցող պաշտոնի նշանակումը սահմանադրական կարգի տապալում է Նիկոլի կողմից. թվով չեմ հիշում արդեն որերորդը». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«ԳՇ-ում գոյություն չունեցող պաշտոնի նշանակումը սահմանադրական կարգի տապալում է Նիկոլի կողմից. թվով չեմ հիշում արդեն որերորդը». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

«Ճի՞շտ եմ հասկանում, որ Նիկոլն, ըստ էության, ստիպված եղավ ընդունել, որ ոչ մի բան չի կարող անել ԳՇ պետի հարցում։

Եւ, որպես՝ այլընտրանք, որոշել են երկիշխանություն առաջացնել ԳՇ-ում ու Վաղարշակի ստորագրությամբ նշանակում են Արտակ Դավթյանին «ԳՇ-ում հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա»։

Ոչ մի փաստաթղթում նման պաշտոն չի հիշատակվում, ըստ այդմ ենթադրում եմ, որ դա նորաստեղծ պաշտոն է, պարզ չէ նաև, թե ում հատուկ հանձնարարությունները պետք է կատարի այդ ավագ սպան։

Նաև ինձ համար պարզ չէ, թե ինչ իրավունքով է «պաշտպանության նախարար» Վաղարշակը ինչ-որ մեկին ԳՇ-ում պաշտոնի նշանակում, ինչքանով տեղյակ եմ, նման իրավասություն նա չունի։

Հ.Գ. Եթե ճիշտ եմ հասկացել այս ամենը, ապա սա սահմանադրական կարգի տապալում է Նիկոլի կողմից։ Թվով չեմ հիշում արդեն որերորդը…

#նիկոլապետություն»

Ճի՞շտ եմ հասկանում, որ Նիկոլն, ըստ էության, ստիպված եղավ ընդունել, որ ոչ մի բան չի կարող անել ԳՇ պետի հարցում։

Եւ,…

Опубликовано Կարեն Վրթանեսյան Вторник, 9 марта 2021 г.