«Ծնունդով Արցախից Սարմենը զոհվեց Հադրութում, ընկերոջ դին կրակի գոտուց դուրս հանելու ժամանակ, հենց ընկերոջ կողքին…». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Ծնունդով Արցախից Սարմենը զոհվեց Հադրութում, ընկերոջ դին կրակի գոտուց դուրս հանելու ժամանակ, հենց ընկերոջ կողքին…». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«2001 թվականի հունվարի 13-ին, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում էր ծնվել Սարմենը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ԵՊՀ-ի ճարտարապետության բաժին, այնուհետև՝ զորակոչվել բանակ։

Պատերազմի առաջին օրվանից Սարմենն առաջնագծում էր։ Սահմանի տարբեր հատվածներում կռվելուց հետո, նրան տեղափոխում են 3-րդ գիծ, բայց լսելով առաջին գծում զոհված ընկերոջ մասին, շտապում է այնտեղ։
Հոկտեմբերի 14-ին, Հադրութում, ընկերոջ դին կրակի գոտուց դուրս հանելու ժամանակ, հենց ընկերոջ կողքին զոհվում է Սարմենը…
Հիշում եմ, երբ հունվարին Tert.am-ն այցելել էր Խնապատ գյուղի դպրոց ու ռեպորտաժ պատրաստել, դպրոցական մի փոքրիկ աղջնակ, զոհված եղբորը նվիրված ակրոստիքոսն արտասանելիս չկարողացավ զսպել արցունքներն ու երկար ժամանակ լաց էր լինում։ Այսօր իմացա, որ հենց Սարմեն Գասպարյանն էր փոքրիկ Իլոնայի եղբայրը…

Սարմենի հոգին հավերժ մնաց Հադրութի լեռներում։ Նա ընդամենը 19 տարեկան էր»:

2001 թվականի հունվարի 13-ին, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում էր ծնվել Սարմենը։ Դպրոցն ավարտելուց…

Опубликовано Aram Gevorgyan Вторник, 9 марта 2021 г.



Նման նյութեր