«Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող սույն դավադիրը հիմա էլ «նոր իրավաբանություն» է մեզ ուսուցանում». Արփինե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող սույն դավադիրը հիմա էլ «նոր իրավաբանություն» է մեզ ուսուցանում». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյաի ֆեյսբուքյան էջից.

«արմեն սարգսյանի բրիտանական հեքիաթներին մի հավատացեք: Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող սույն դավադիրը հիմա էլ «նոր իրավաբանություն» է մեզ ուսուցանում: Ժամկետ ունեիր հրամանագրի համար` դիմեիր` այսօր: Օրենքի մասով, այո, ժամկետ չկա, բայց այդ մանևրով ՈՉ Ոքի չես խաբի, դա խնդիրը Չի լուծում:

Մարդու իրական էությունը բացահայտվում է սահմանային իրավիճակներում: Սկզբում մտածում էի`2018 թվականն է այդպիսին, բայց պատերազմը շատ բան փոխեց իմ ու շատերի կյանքում: Այս մարդու էությունը ողորմելի է իր տեսակի մեջ: Նա անգամ բացահայտ կերպով վատը լինելու խիզախություն չունի: Իր ողջ կյանքում քերեց Հայաստանից այն, ինչ հնարավոր էր ու անհնար ու փոխարենը ՈՉԻՆՉ չտվեց:
Արյան, արժանապատվության ու հայրենիքի վաճառական ու ոչ մի այլ բան: Տարիքը իր հետ խորացրեց արատները ու չբերեց անձնազոհության ու նվիրումի գեթ մեկ նշույլ:

Ապրիր` թե կարող ես ու արժանի ես»:

Արմեն Սարգսյանի բրիտանական հեքիաթներին մի հավատացեք: Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող սույն դավադիրը…

Опубликовано Arpine Hovhannisyan Вторник, 9 марта 2021 г.



Նման նյութեր