Դուք բարոյականության օրենքի ուժով վաղուց արդեն դադարել եք մարդ լինելուց և ջնջվել մարդահամարից. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

Դուք բարոյականության օրենքի ուժով վաղուց արդեն դադարել եք մարդ լինելուց և ջնջվել մարդահամարից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իրենց համար չկան օրենքներ՝ ոչ գրված, ոչ էլ չգրված: Ամեն ինչ յուրովի են մեկնաբանում՝ թքած ունենալով թե՛ բանակի, թե՛ պետության և թե՛ ժողովրդի վրա: Բայց նրանք շարունակում են «օրենքի ուժի» մասին բարբաջել՝ առանց հասկանալու, որ հենց իրենք բարոյականության օրենքի ուժով վաղուց արդեն դադարել են մարդ լինելուց և ջնջվել մարդահամարից:

Իսկ արժանապատիվ հայերն այսօր հավաքի մեկ վայր ունեն՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներ: Այստեղ է որոշվելու մեր պետության ապագան: Այստեղ է մեր ազգի լավագույն հատվածը օր ու գիշեր պայքարում հանուն կայունության և հանուն ապագայի:

Ուրեմն իջեք Բաղրամյան, սիրելի ընկերներ: Ամբողջ օրն այնտեղ կարևոր գործ ունենք անելու: Իսկ ցերեկը ժամը 16:00-ին մեծ հանրահավաք:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:

 



Նման նյութեր