Ու՞մ է լավություն անում Գեղամ Գևորգյանը և ու՞մ հաշվին
Advertisement 1000 x 90

Ու՞մ է լավություն անում Գեղամ Գևորգյանը և ու՞մ հաշվին

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի ընթացքում, ԵՊՀ-ի Ժ/Պ Գ.Գ.-ն ( լիազորությունները դադարեցված են դատարանի վճռով)  կարծիք հայտնեց, որ ինքը «մեկի ( ԵՊՀ-ի ) հաշվին՝ մյուսին ( Արցախին, զինվորին ) լավություն չէր անի»:

Այժմ փորձենք հասկանալ, թե ԵՊՀ-ի Ժ/Պ Գ.Գ.-ն ու՞մ է լավություն անում և ու՞մ հաշվին:

ԵՊՀ-ի Ժ/Պ ընտրվելուց անմիջապես հետո, Գ.Գ.-ն ակտիվորեն ներգրավվել է ոչ իրավաչափ վարչարարության և, որպես դրա արդյունք, դատական գործերի մեջ: Հանրամատչելի աղբյուրներից ( հիմնականում datalex.am ) կայքից պարզում ենք, որ Գ.Գ.-ն պաշտոնը ստանձնելուց հետո, որպես մասնակից ( հիմնականում պատասխանող ) ներգրավվել է շուրջ 20 դատական գործերում և ավարտված գործերից բոլորում պարտվել: Գործերի մի մասը դեռ շարունակվում են: Ավարտված գործերի արդյունքում, ԵՊՀ-ն որպես փոխհատուցում և պետական տուրք վճարել է շուրջ 10մլն ՀՀ դրամ: Ստացվում է, որ ԵՊՀ-ի հաշվին Արցախին և զինվորին լավություն չանող Գ.Գ.-ն դեմ չէ նույն ԵՊՀ-ի հաշվին ինքն իրեն լավություն անել: Ի դեպ, Գ.Գ-ի կողմից «ինքն իրեն լավություն անելու» գործողությունները դեռ շարունակվում են:

ՀԳ. Մոռացա նշեմ, որ, մեծ հաշվով, ԵՊՀ-ի «հաշիվը» գոյանում է ուսանողների վարձավճարներից»։



Նման նյութեր