Առանձնահատուկ երախտապարտություն և խոնարհում հերոս նահատակների, գերեվարված, անհետ կորած, վիրավոր հերոսների մայրերին․ Անիտայի հուզիչ գրառումը
Advertisement 1000 x 90

Առանձնահատուկ երախտապարտություն և խոնարհում հերոս նահատակների, գերեվարված, անհետ կորած, վիրավոր հերոսների մայրերին․ Անիտայի հուզիչ գրառումը

Մոդել Անիտա Հարությունյանն իր միկրոբլոգում գրառում է կատարել ու շնորհավորել հայ կանանց Մարտի 8-ը։

ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ, ՄԱՅՐԵՐ, ՔՈՒՅՐԵՐ…

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ, ուսման և աշխատանքային հաջողություններ:

Մայրության և գեղեցկության տոնին թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել կյանքը:

Կինը կյանք է և նրանից է ծնվում կյանքի շարունակությունը։

Կյանք կերտողնե՛ր, շնորհավոր ձեր տոնը և թող բոլոր կին էակները վայելեն մայր լինելու բերկրանքը։

Առանձնահատուկ երախտապարտություն և խոնարհում հերոս նահատակների մայրերին,

գերեվարված, անհետ կորած, վիրավոր հերոսների մայրերին,

ծառայությունը շարունակող հերոսների մայրերին…

Խնդրում եմ, երբեք չկորցնեք հայ մոր արժանապատիվ կեցվածքը, չխամրեցնեք ձեր լուսավոր աչքերն ու հույսով, հավատով ապրելու տենչը…

 



Նման նյութեր