Սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հիշեցման կարգով․
Հարգելի գործընկերներ, դեռևս մարտի 3-ին, 10-ից ավելի սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագիտացած գործընկերների հետ միասին ներկայացրել էինք դիրքորոշում, որ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն և որևէ իրավական հետևանք։
Կրկին պետք է նշել՝ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է Գլխավոր շտաբի պետի հատուկ կարգավիճակը, որպես թիվ մեկ զինվորականի և ապահովում է, որ վերջինս նշանակվում է պաշտոնի օրենքով սահմանված ժամկետով, այն է 5 տարի։ Նշվածը երաշխավորում է, որ ԳՇ պետը կատարի Սահմանադրությամբ իր պարտականությունը այն է ապահովի ի թիվս այլի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ արտաքին և ներքին սպառնալիքներից և ԿԱԽՎԱԾ ՉԼԻՆԻ քաղաքական զարգացումներից։
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ԾԱՎԱԼԸ։ Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն ՆՇԱՆԱԿԵԼ վարչապետի առաջարկությամբ Գլխավոր շտաբի պետին և չունի ԱԶԱՏԵԼՈւ լիազորություն։ Այսինքն այս գործընթացը ԻՐԱՎՈւՆՔԻ ՈւԺՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈւԾՎԵԼ, ինչպես այսօր ներկայացվել է վարչապետի հայտարարությամբ։
Գլխավոր շտաբի պետ Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին վարչապետի կողմից նախագահին ԱԶԱՏԵԼՈւ առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ՝ հետևաբար կրկին պնդում եմ այս գործընթացը որևէ իրավական հետևանք ՉՈւՆԻ»։