«Շնորհակալություն եմ հայտնում իմ մինուճարիկի` անասելի կորստիս պահին իմ կողքին գտնվող բոլոր այն մարդկանց, որոնք ինձ աջակցեցին: Աստված պահապան բոլորին»,- գրել է Սոսի Խանիկյանի մայրը։
Նշենք, որ ավտովթարի հետևանքով մահացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար, լրագրող Սոսի Խանիկյանը: Սոսի Խանիկյանը Սևակ Խանագյանի «Արցախ» երգի տողերի հեղինակն է, որը թե պատերազմի օրերին թե հիմա լսում ենք հաճախ` հուզվում ու լացում։ Մեր սիրելի, մեր բարի Սոսի։
Սոսին՝ Պապիկի մասին։ Իգդիրցի մեծահարուստ Սեդրակի ու ազնվական, բարձրագույնավարտ Էսթերի ուրախությանը չափ չկար, երբ 1911-ին ծնվեց նրանց տղան` Վասպուրականը: Երկու տարի հետո, սակայն այդ ուրախությունը պիտի ընդհատվեր, պապիկիս համար` ընդմիշտ: Նրա մայրը ծննդաբերության ժամանակ 28 տարեկանում մահացավ: Բայց դժբախտությունն այսքանով չվերջացավ: Բարեկամները շարունակ փսփսում էին, որ եթե պապիկս մոր գրկում խաղալիս անհաջող շարժում արած չլիներ, Էսթերը գուցե չմահանար: Թե ինչքանով էր դա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, բայց այդ խոսակցությունները շարունակ լսող պապիկիս և շրջապատի միջև տարիների ընթացքում գնալով մեծանում էր անջրպետը: Դեռ վաղ մանկությունից նա արդեն գիտեր, ինչ է նշանակում լինել օտար միջավայրում:
Գաղթից հետո, պապիկս սովորելու է մեկնում Լենինգրադ: Այդ ընթացքում տարօրինակ պայմաններում մա հանում է մեծ պապիկս, թունավորում է երկրորդ կինը: Ընտանիքի անդամները նեղություն չեն կրում հայտնելու պապիկիս հոր մա հվան լուրը: Փոխարենը արագությամբ ծախում են Սեդրակին պատկանող բոլոր տներն ու սեփականությունները. այն ամենն, ինչ ըստ էության պապիկիս ժառանգությունն էր: Երբ ամիսներ անց նա վերադառնում է, ց ավով տեսնում է, որ կորցրել է ոչ միայն հորը, այլև ողջ ունեցվածքը: Դրանից հետո պապիկիս ձե րբակալում են դաշ նակցականի տղա լինելու մեղադրանքով: Հրաշքով մի կերպ բանտից դուրս եկած, սնանկացած պապիկս ինքնակամ մեկնում է պատերազմ: Ճակատագրի չար հեգնանքն էր, որ ռուսահայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի տղան, մնացել էր առանց գրոշի:
Բայց դա Վասոյի երեսին, ոչ ոք չէր կարող ասել, քանի որ բոլորը գիտեին, որ այդ կրթված մարդուն զայրացնել չի կարելի: Երբ պապիկիս կատաղում էր, վերցնում էր սրած կացինը և գնում կռվի: Այդ ժամանակ ողջ փողոցը վախից տուն էր մտնում, իսկ նա հիշում էր, որ այդ բոլոր տները պատկանել են իր հայրիկին: Պապիկիս վերջին ուրախությունը դարձավ իր առաջին թոռը, որի ծնվելուց ամիսներ անց 70 տարեկանում նա մա հացավ ք աղցկեղից:
Պապիկս կարող էր լինել փայլուն գիտնական, հիանալի գրող, կամ պարզապես մեծահարուստ մարդ, բայց ճակատագիրը որոշել էր` այդպես էլ երբեք չժպտալ նրան: Ու այդպես ապրեց նա աշխարհին օտար, ու ինքն իր մեջ ամփոփված, անվերջ հիշելով «էրգիրը», իր դժբախտ մորը, յուրահատուկ հորը ու իտալացի որդուն: Հիմա, երբ որևէ թեկուզ աննշան հաջողություն եմ ունենում, ես գիտեմ, որ դա Վասո պապիկիս գեների շնորհիվ է, որին ես երբեք չեմ տեսել, բայց որն այնքան հոգեհարազատ է ինձ: Մի անգամ տատիկիս քույրը պապիկիս մասին խոսելիս, ասաց. «Լավ մարդ էր Վասոն, ափսոս շատ էր կարդում»: Այս պարզունակ խոսքերը լավագույնս են բնորոշում պապիկիս տարբերությունն ու բաժանումն իր ժամանակի հասարակությունից: