«Հայաստանի լեգիտիմության խնդիրը». Անդրանիկ Թևանյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի լեգիտիմության խնդիրը». Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունն արտաքին աշխարհի համար պայմանավորված էր 2 գործոնով՝ Արցախի դե ֆակտո պետականություն և այդ պետականությունը մարտի դաշտում կերտած բանակ:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք արձանագրեցինք Արցախի պետականության կորուստ:

Ինչ մնում է զինված ուժերին, ապա այդ կառույցի լեգիտիմությունը էական հարված ստացավ կապիտուլյացիայի արդյունքում: Նիկոլ Փաշինյանին այդ ամենից հետո հանդուրժելով ու այսօր նրան իր հարկի տակ ընդունելով՝ զինված ուժերի լեգիտիմությունը նոր շեշտակի հարված ստացավ:

Փաստորեն, Արցախյան 2-րդ պատերազմում մենք պարտվել ենք ոչ միայն դավաճանության ու հիմարության համադրության արդյունքում, այլ նաև ուրիշ պատճառով»:

Հայաստանի լեգիտիմության խնդիրը
______________________

Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունն արտաքին աշխարհի համար…

Опубликовано Andranik Tevanyan Среда, 10 марта 2021 г.



Նման նյութեր