Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից.
«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Պատերազմի շուրջ երբևէ կունենա՞նք արդյոք հետաքննության արդյունքում հանգամանալիորեն ու մանրակրկիտ ձևով պատրաստված Ազգային հաշվետվություն՝ հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել ռազմաճակատում ու թիկունքում օրեցօր, ժամ առ ժամ։ Ցանկացած իրեն հարգող երկիր արտակարգ իրադարձությունների հետաքննության արդյունքում պատրաստում է նման փաստաթուղթ, նաև՝ գաղտնի մասով։
Արցախյան երկրորդ պատերազմի պատճառների ու հետևանքների մասին ներկա ու ապագա սերունդները մանրամասն կերպով պետք է իրազեկված լինեն բոլոր դեպքերի ու իրադարձությունների շուրջ, այլապես հերթական, այս անգամ մահացու ականն ենք դնելու հայկական պետականության հիմքում։
Նման հաշվետվությունը պետք է պատրաստվի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԳՇ-ի, ԱԻՆ-ի ՄԻՊ գրասենյակի մասնակցությամբ և դառնա հիմնարար փաստաթուղթ արտաքին ու ներքին քաղաքականության իրագործման ընթացքում։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ԱՐՁԱՆԱԳՐՎԻ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է, ՈՐ ԱՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԻ ԱՌԱՆՑ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՂՃԱՏՈՒՄՆԵՐԻ»։
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Պատերազմի շուրջ երբևէ կունենա՞նք արդյոք հետաքննության արդյունքում հանգամանալիորեն ու մանրակրկիտ…
Опубликовано Hayk Demoyan Среда, 10 марта 2021 г.