ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Արման Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ծեծել է իր կին Սուսաննա Թևոսյանին, ինչպես նաև դաժան վերաբերմունքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով Սուսաննա թևոսյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության:
Իսկ ինչ է տեղի ունեցել:
ArmLur.am-ին հայտնիմ դարձավ, որ Արման Սիմոնյանը 1998 թվականից ամուսնացած է եղել Վեդի քաղաքի բնակչուհի Սուսաննա Թևոսյանի հետ: Ապրելով համատեղ ամուսնական կյանքով՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջերից ամուսինների կյանքում սկսվել է անհաշտություն: Բանն այն է, որ 2019 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Արմանը իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի դռան հայելու արանքում գտել է կնոջ ամուսնական անհավատարմության վերաբերյալ գրություն՝ կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ եւ սկսել է կնոջ նկատմամբ բռնություն կիրառել ու նսմացնել նրան: