Անխուսափելի նոր և կործանիչ պատերազմ մենք մտնելու ենք դավաճան իշխանության ղեկավարությամբ. Հայկ Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

Անխուսափելի նոր և կործանիչ պատերազմ մենք մտնելու ենք դավաճան իշխանության ղեկավարությամբ. Հայկ Մարտիրոսյան

Անխուսափելի նոր և կործանիչ պատերազմ մենք մտնելու ենք դավաճան իշխանության ղեկավարությամբ: Մտնելու ենք առանց դաշնակից: Առանց զենք և առանց վերակառուցված բանակ: Մտնելու ենք այլևս դավաճանված և բարոյալքված զինվորով, հիվանդացած և բանականությունը կորցրած հասարակությամբ, հիասթափված և կոտրված սփյուռքով:

Մտնելու ենք նաև ոչ միայն առանց հին` «ի պաշտոնե դաշնակից», այլև` առանց որևէ նոր` պաշտպանող դաշնակցի: Անցած ողջ պատերազմի ընթացքում մեզ միայն թշնամու պահանջները` խաղաղության դիմաց առաջարկող և միայն 44 օր հետո մեզ «փրկելու» եկած դաշնակիցն այս անգամ շատ ճակատագրորեն է ուշանալու: Եթե, ընդհանրապես, գալու է:

Պոտենցիալ լուրջ և վստահելի դաշնակիցների մի մեծ ցուցակից մենք այդպես էլ ոչ ոքի չընտրեցինք: Չընտրեցինք, որովհետև այսօր պաշտոնական Հայաստանի դաշնակիցը պաշտոնական Ռուսաստանն ու պաշտոնական Թուրքիան են:

Այդպիսի իրավիճակում ռազմական դիմադրություն ցույց տալն այլևս անհնար է լինելու: Առնվազն Սյունիքը կորսվելու է: Դրանից հետո Հայաստան չի մնա: Նախ կգնան հայերը: Հետո կդադարի գոյություն ունենալ Հայաստանը: Եվ այն կվերածվի «Արևմտյան նոր Ադրբեջանի»:

Բայց կա փրկություն: Կա այս սահմռկեցուցիչ, բայց շատ իրական սցենարից խուսափում:

Դա այս ամոթալի, պիղծ, մեզ խայտառակող թմբիրից այլևս արագ դուրս գալն ու երկիրը կտրուկ, դարձյալ արագ և վերջապես լիովին փոխելն է:

Ու դա միայն ժողովուրդը կարող է անել: Այն ժողովուրդը, որ իրեն կործանողներին իշխանության բերելու համար փողոցում էր, իսկ ինքն իրեն փրկելու համար` դեռևս տանը…

Հայկ Մարտիրոսյանի էջից:

Անխուսափելի նոր և կործանիչ պատերազմ մենք մտնելու ենք դավաճան իշխանության ղեկավարությամբ: Մտնելու ենք առանց դաշնակից:…

Опубликовано Hayk A. Martirosyan Четверг, 11 марта 2021 г.



Նման նյութեր