Դատախազությունից ակնկալել իմունային դիմադրություն քաղաքական պատվերների մասով՝ խիստ անհավանական է. Արամ Վարդևանյան
Advertisement 1000 x 90

Դատախազությունից ակնկալել իմունային դիմադրություն քաղաքական պատվերների մասով՝ խիստ անհավանական է. Արամ Վարդևանյան

Դատախազությունը հայտարարեց, որ քննիչը Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ իբրև գործով մեղադրական եզրակացությունը ուղարկել է գլխավոր դատախազություն։ Դատախազություն իհարկե չխոսեց նրա մասին, որ․

1) Իմ կողմից ներկայացվել էր ծավալուն և գործի նյութերի մանրամասն վերլուծությամբ միջնորդություն՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ, քանի որ առհասարակ առկա չէ առնչությունը պարոն Մանուկյանի իրեն մեղսագրվող 301-րդ հոդվածով նախատեսված արարքին, ավելին քննիչի կողմից նույնիսկ ստացվել են հենց իրենց վարկածները ՀԵՐՔՈՂ ապացույցներ, որոնք առկա են գործի նյութերում։ Առկա են նաև այնպիսի ակնհայտ դատավարական խախտումներ որոնց պայմաններում միակ ելքը, որ քննիչը կարող էր ունենալ եթե փորձեր ապահովեր քննության օբյեկտիվությունը և լրիվությունը՝ դա այս քաղաքական գործի կարճումն էր։ Իհարկե նման քաղաքական պատվերի դեպքում քննիչը պետք է ուղարկեր գործը դատախազություն։

2) Այսօր ներկայացվելու է նաև բողոք Դատախազությանը, որի նպատակն է սպառել այդ միջոցը, քանի որ Դատախազությունից ակնկալել իմունային դիմադրություն քաղաքական պատվերների մասով՝ խիստ անհավանական է, նույնիսկ իմ պես լավատես մարդու պարագայում։

3) Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական/քաղաքական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նյութերը մի քանի անգամ ուղարկվել են հենց Քննչական կոմիտեի նախագահին, ով ի դեպ կոնկրետ գործով ոչ մի դատավարական գործիքակազմ չունի․․

Արամ Վարդևանյանի էջից:

Դատախազությունը հայտարարեց, որ քննիչը Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ իբրև գործով մեղադրական…

Опубликовано Aram Vardevanyan Четверг, 11 марта 2021 г.



Նման նյութեր