Դոնբասից հետո Զելինսկուն Սահակաշվիլիի ճակատագիրն է սպառնում…
Գլոբալիստները պարտվելու են ոչ միայն Դոնբասում, այլև Սյունիքում և Արցախում։
Չնայած բազմաթիվ զորավարժություններին և տարածաշրջանային երկրների ներքաղաքական վայրիվերումների իմիտացիաներին, համաշխարհային հանրությունն ակնհայտորեն սպասման մեջ է։
Բոլոր խոշոր խաղացողներն անխտիր սպասում են ԱՄՆ-ում՝ արդեն իսկ հանգուցալուծված իրավիճակի «լեգիտիմացմանը»։
Տարածաշրջանային բոլոր ջղաձգումները պետականախույս տրամաբանությամբ առաջնորդվող ուժերի կողմից պարզապես վերջին հուսահատ փորձերն են ապակայունացնելու իրավիճակը կոռոնավիրուս կոչվող համաշխարհային «խաղաղ պատերազմի» ժամանակ։
Դոնբասում ուկրաինական զորքերի անմիտ գործողություններից հետո Ուկրաինան կանգնելու է էլ ավելի ծանր տնտեսական ճգնաժամի առջև, իսկ նախագահ Զելինսկին հավանաբար կբռնի Սահակաշվիլու ճանապարհը։
Դոնբասյան հաղթանակից հետո ռուսները հաղթանակներ են գրանցելու նաև Արցախում և Սյունիքում։
Չափազանց կարևոր է, որ այս ժամանակահատվածում հայկական կողմը, առաջնորդվելով բացառապես ազգայնական օրակարգով, տանի իր բաժին հաղթանակը թշնամու նկատմամբ՝ տարիներ հետո սեփական անհաջողություններում ռուսական դերժավային չմեղադրելու համար։
Հ.Գ. Ցանկացած քաղաքական ուժ, որ Հայաստանում իշխանությունը վերցնելու հայտ է ներկայացնում, առաջնահերթ պետք է համարի Շուշին և Հադրութը Արցախի կազմ վերադարձնելու անհրաժեշտությունը, այլապես ապագա իշխանության ազգայնական բովանդակության մասին խոսելն ավելորդ է։
Լևոն Մնացականյանի էջից:
Դոնբասից հետո Զելինսկուն Սահակաշվիլիի ճակատագիրն է սպառնում…
Գլոբալիստները պարտվելու են ոչ միայն Դոնբասում, այլև…
Опубликовано Levon Mnatsakanyan Четверг, 11 марта 2021 г.