«Մինչ մարտի 19-ն Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված». Գոհար Մելոյան
Advertisement 1000 x 90

«Մինչ մարտի 19-ն Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված». Գոհար Մելոյան

աշվի առնելով իշխող ուժի շտապողականությունը Արտակ Դավթյանին րոպե առաջ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցում՝ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ Օնիկ Գասպարյանին «պաշտոնից ազատելուց» նրանք ղեկավարվեցին «5+3» բանաձեւով (ինչքան էլ դրա հետ համաձայն լինեմ կամ չլինեմ), ուստի՝ իրենց «խրախճանքը» պետք է առնվազն մինչեւ մարտի 20-ը հետաձգեն։

Ինչ է ենթադրում «5+3» բանաձեւը.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Հանրապետության նախագահն այսօր՝ մարտի 11-ին, առարկություններով վերադարձրեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։

Նույն օրը ստացվեցին վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:

Այնուհետեւ՝ Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։

Հետեւաբար՝ «5+3» բանաձեւով նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 20-ին եւ մինչ մարտի 19-ն Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից:

Հաշվի առնելով իշխող ուժի շտապողականությունը Արտակ Դավթյանին րոպե առաջ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցում՝…

Опубликовано Gohar Meloyan Четверг, 11 марта 2021 г.



Նման նյութեր