Երգիչ Ջանի Մորանդին ձեռքերի ու ոտքերի լուրջ այրվածքներով հոսպիտալացվել է Չեզենում։ Երգիչն այգում այրելիս է եղել չոր թփուտը, կորցրել հավասարակշռությունն ու ընկել կրակի մեջ։
Նրան նախ տեղափոխել են անհետաձգելի օգնության բաժանմունք, սակայն հետագա հետազոտությունների համար տեղափոխել են Չեզենի մասնագիտացած կենտրոն։
Առավել զգալի այրվածներ հայտնաբերվել են աջ ձեռքին, այդ պատճառով երեկոյան որոշում է կայացրել երգչին տեղափոխել Զեզենի այրվածքների կենտրոն։ Երեկ Մորանդին գյուղական տեղանքից լուսանկար էր հրապարակել։ Երգչի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա մի քանի շաբաթ պետք է բուժում ստանա։