Պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը․ գլխավոր օդերևութաբանի հրապարակումը «կրքեր է բորբոքել»
Advertisement 1000 x 90

Պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը․ գլխավոր օդերևութաբանի հրապարակումը «կրքեր է բորբոքել»

Հայաստանի մի շարք բնակավայրերում այսօր ձյուն է տեղացել, որոշներում տեղումները չեն էլ դադարել։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում գարնանային Սյունիքն է՝ ձյան հաստ շերտով։

«Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում ձյան շերտի բարձրությունը արդեն 75-80 սմ է»,- գրել է Սուրենյանը։

Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում ձյան շերտի բարձրությունը արդեն 75-80սմ է։
Լուսանկարը՝ Արծրուն Մարգարյանի

Опубликовано Gagik Surenyan Пятница, 12 марта 2021 г.

Գագիկ Սուրենյանի գրառումները միշտ «բուռն» մեկնաբանությունների են արժանանում։ Այս անգամ ևս օգտատերերը շտապել են զվարճալի մեկնաբանություններ թողնել։
«Բայց էսիգ անելու բա՞ն էր, որ դու արեցիր մեր գլխին, Սուրենյան ջան»։

«Հեսա թող ճանապարները բացվեն, դուրս ենք գալու, ճանապարհ փակենք, ձեր հրաժարականը պահանջենք։ էս ի՞նչ եք բերել գլխներիս»։

«Պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը»։

Մեկ ուրիշն էլ հարց է ուղղել Սուրենյանին՝ այս ձյունը մինչև հուլիս կհալվի, թե ոչ։

Շատերին էլ մտահոգել է շնիկների վիճակը (հանկարծ չմսրեն)։

Նշենք, որ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մարտի 13-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

armeniasputnik.am



Նման նյութեր