«Գոգան և իր ընկերները՝ Շուշիի մատույցներում. Գոգան վիրավոր էր, բայց հրաժարվել էր մենակ թողնել զինակից ընկերներին». Շաքե Իսայան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Գոգան և իր ընկերները՝ Շուշիի մատույցներում. Գոգան վիրավոր էր, բայց հրաժարվել էր մենակ թողնել զինակից ընկերներին». Շաքե Իսայան

Շաքե Իսայանի ֆեյսբուքյան էջից.

«Սիմոնյան Գոգան ծնվել է 2001 թվականին, Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան։ 2019 թվականի հուլիսի 24-ին անցել է ծառայության Հադրութում։ 40 օր պայքարից հետո զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում։

Տեսանյութում Գոգան է և իր ընկերները՝ Շուշիի մատույցներում: Գոգան վիրավոր է, բայց հրաժարվել է մենակ թողնել զինակից ընկերներին, այս պատերազմն այլևս անձնական կռիվ էր նրա համար, նրա և բոլոր նրանց, ովքեր ընկեր, հայր, եղբայր էին կորցրել մարտի դաշտում:

Անպատկերացնելի է ոգու այն ուժը, որը ստիպում է այս տղաներին կատակել, ծիծաղել արկերի պայթյունների տակ, ծիծաղել արկերի պայթյուններից բարձր: Մարդկային խղճի մարմնացումն են այս տղաները, մարդկային ամեն վեհ արժանիքի խտացումը: Մի լույս սերունդ, ում կյանքի գնով մենք այսօր ապրում ենք Հայաստան կոչվող այս հողում:

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը փոքր համայնք է, բայց Արցախյան երկրորդ պատերազմին 11 զինվորի կյանք է նվիրել, 2-ն էլ դեռ անհետ կորածների ցանկում են: 11 զինվորներից 4-ը համադասարանցի էին.

Սիմոնյան Գոգա Սամվելի

Բարսամյան Ստյոպա Դավթի

Սահակյան Ջոն Անդրանիկի

Գասպարյան Կարեն Վռամի

Լույսերի մեջ մնաք, տղե՛րք»:



Նման նյութեր