«Քանի որ ես հետևողական եմ և համառ, ինքս դիմեցի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով». Անժելա Էլիբեգովա
Advertisement 1000 x 90

«Քանի որ ես հետևողական եմ և համառ, ինքս դիմեցի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով». Անժելա Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից.

«Քանի որ շատերը հարցնում են, թե ինչ հանգուցալուծում ստացավ իմ և Արա Սաղաթելյանի հանդեպ զրպարտություն տարածելու վերաբերյալ պատմությունը, ասեմ. համբերատար սպասեցի, որ պատկան մարմինները քննության կառնեն ակնհայտ քրեական պատասխանատվություն ենթադրող արարքը, բայց, ավաղ, հանրային հնչեղություն ստացած սուտ մատնության դեպքը «չնկատվեց»։

Այնուամենայնիվ, քանի որ ես հետևողական եմ և համառ, ինքս դիմեցի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով։

Դեռ լուր չունեմ, թե արդյոք ընթացք տրվել է այդ գործին, բայց, քանի որ երկրում աննախադեպ պայքար է ընթանում ֆեյքերի և ֆեյք-նյուզի դեմ, ժամանակն է ցույց տալ, որ երկակի ստանդարտներ չկան և իշխանամետ արբանյակները պատժվում են ըստ օրենքի»։

Քանի որ շատերը հարցնում են, թե ինչ հանգուցալուծում ստացավ իմ և Արա Սաղաթելյանի հանդեպ զրպարտություն տարածելու վերաբերյալ…

Опубликовано Anzhela Elibegova Пятница, 12 марта 2021 г.



Նման նյութեր