Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից.
«ՋՆՋԵՆՔ ՆԻԿՈԼԻ ԹԻՎԸ…
Հարգելի Հայրենակից,
նիկոլ փաշինյանը այսօր՝ մարտի 13-ին, ժամը 12։30-ին որոշել է այցելել Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նա, Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել վաղը։
ՄԵՆՔ էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ ասենք՝ պահանջում ենք առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։
Նախորդ անգամ կառավարական մի շենքից մյուսը 200 մետրը նա անցավ մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ ու իր հասցեին ժողովրդական շիտակ վանկարկումների ներքո։ Վաղը տեսնենք՝ քանի հազար ոստիկան է հավաքելու, որ կարողանա քավարան այդ ճանապարհն անցնել։ Եվ առհասարակ՝ կարո՞ղ է անցնել։
Հավաքվում ենք 12։00 -ից Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2։
Առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։ Ասպես շրջափակված պետք է լինի միշտ, մինչեւ հեռանա, ՀԵՌԱՑՆԵՆՔ»։
ՋՆՋԵՆՔ ՆԻԿՈԼԻ ԹԻՎԸ… Հարգելի Հայրենակից,…
Опубликовано Гехамом Манукяном Пятница, 12 марта 2021 г.