Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Երեկ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը դեռևս ամսվա սկզբին պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և բողոքել, թե իբր հայկական կողմը խախտում է միջազգային իրավունքն ու նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղակայելով «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում»։ Ադրբեջանը նաև դժգոհել է, որ հայկական կողմը չի տրամադրում ականապատման քարտեզները։
Պատկերացնո՞ւմ եք՝ որքան մեծ է սրանց ցինիզմն ու անպատժելիության զգացումը։
Փոխանակ հայկական կողմը դիմի ՄԱԿ-ին ու այլ կառույցներին՝ բարձրաձայնելով այս ընթացքում Ադրբեջանի թույլ տված բազմաթիվ խախտումները, այդ թվում հրաժարումը կատարել գերիների վերադարձի պարտավորությունը, դեռ մի բան էլ իրենք են բողոքում։
Բայրամովի այս նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։
Իսկ ինչո՞վ է զբաղված հայկական կողմը։
Ինչո՞ւ ունենալով ավելի ծանրակշիռ հիմքեր և լուրջ փաստարկներ՝ մենք պաշտոնապես չենք դիմում ՄԱԿ, չենք ներկայացնում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, սադրիչ զորավարժություններն ու հայտարարությունները, գերիների պատանդառությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ապօրինի հավակնություններն ու ոտնձգությունները։
Ո՞րն է այս դավադիր անգործության պատճառը։
Մյուս կողմից մեր իշխանությունները հղում են տալիս պաշտոնական Մոսկվայի հայտարարություններին, թե իբր տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է։
Գուցե Մոսկվայի՞ց եք վախենում։
Ինչո՞ւ չեք կարողանում ձեր բողոքը Մոսկվային ճիշտ ներկայացնել։
Չքվեք ձեր պաշտոններից, թող գան մարդիկ, ում Մոսկվան վստահում է եւ հարգում ու ովքեր լավ են պատկերացնում հայկական շահը եւ այն առաջ մղելու ճանապարհները։
Ինչպե՞ս է ստացվում, որ դուք Մոսկվայից եք վախենում, իսկ Ադրբեջանը ոչ միայն չի վախենում, այլ մի հատ էլ Նյու Յորքում մեր դեմ բողոք է ներկայացնում։
Թե՞ ձեր՝ աթոռին սոսնձվելու գինը էլի մենք պիտի վճարենք, ինչպես շարունակաբար վճարում ենք վերջին 3 տարիների ընթացքում։
Մյուս հարցը, որի մասին պետք է բարձրաձայնեմ, վերաբերում է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասով եռակողմ միջկառավարական նախագծին։
Ո՞ւր է այդ նախագիծը, ինչո՞ւ ոչինչ չի հրապարակվում։
Այս ուղղությամբ աշխատանքները ավարտվել են մարտի մեկին, սակայն արդեն մարտի կեսն է և ոչինչ չի հրապարակվում, ոչ մի դետալ չի բարձրաձայնվում։
Ի՞նչ ուղղությամբ են ընթանում կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքները, Հայստանի շահերը որտե՞ղ են ներառված, ինչպե՞ս են արտահայտվում։
Իսկ կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու պարզենք, որ «Նախիջևանի միջանցքը» թուրք-ադրբեջանական սցենարով կյանքի եք կոչել։
Մի հարց էլ․ օրերս կապիտուլյանտն ու Ալիևը հեռախոսազրույցներ են ունեցել Պուտինի հետ․ ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկա գերիների վերադարձի մասին, ընդդիմությո՞ւնն է խանգարում, որ այդ հարցը լուծվի»։։
Երեկ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը դեռևս ամսվա սկզբին պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի…
Опубликовано Armen Ashotyan Суббота, 13 марта 2021 г.