«Հայաստանի ներքաղաքական հարթակում, ըստ իս, կուլիսային պայմանավորվածություն է իրագործվում». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի ներքաղաքական հարթակում, ըստ իս, կուլիսային պայմանավորվածություն է իրագործվում». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Գլխավոր Շտաբի պետը հեռանում է բանակից՝ ստանձնելով ընդդիմադիր դաշտի առաջնորդներից մեկի դերը։

Նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող քննարկման արդյունքում, հնարավոր է, հայտարարվի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի գահից՝ պայմանավորվածությամբ, որ վարչական լծակներ չունեցող նախկին վարչապետը չի հետապնդվի Արցախի 73%-ի և ՀՀ որոշ տարածքների կորստի համար։

Վարչապետի պարտականությունները կառաջարկվի ստանձնել Էդմոն Մարուքյանին։

Նշանակվում է արտահերթ ընտրություն, որի մրցավազքին մասնակցում են մեծ ու փոքր քաղաքական կառույցները՝ 130 տարեկանից մինչև 2 օր առաջ ստեղծված։

Պատկերացրեք, թե ինչպիսի խոստումների տարափ է սպասվում հայ ընտրողներին՝ Թուրքիայի հետ բաց սահմաններով ու հարուստ ապրելուց մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/psts/10158144290163831

 



Նման նյութեր