Yerevan.today-ը գրում է. «Միջազգային աուդիտը չի հաստատել Հայաստանի կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը հարցականի տակ է դնում հիմնադրամի ապագան»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նա հավելում է, որ Սփյուռքի կողմից հիմնադրամին փոխանցված շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել եւ յուրացվել է Հայաստանում գործող ռեժիմի ներկայացուցիչների կողմից: «Զավեշտն այն է, որ ոչ՛ ԱԱԾ-ն, ոչ՛ դատախազությունը այս գործով որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել՝ չփորձելով անգամ հետաքննություն անցկացնելու իմիտացիա ստեղծել»,- նշում է նա։







