Պատերազմում պարտության համար բարոյական տեսանկյունից իր պատասխանատվության մասն ունի նաև Սերժ Թանկյանը
Advertisement 1000 x 90

Պատերազմում պարտության համար բարոյական տեսանկյունից իր պատասխանատվության մասն ունի նաև Սերժ Թանկյանը

«System of a down» ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց էր տվել «Վուլտուր» կայքին, որտեղ անդրադաձել էր նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Ըստ Թանկյանի, «Արցախի պատերազմում պարտվելուց անմիջապես հետո ստորագրված ամոթալի զինադադարին հետևեց Հայասատնի ԱԺ-ում տեղի ունեցած անկարգությունը: Կարճ ժամանակ անց Կապիտոլիումում տեղի ունեցավ նույն բանը: Դա ստիպեց զգալ, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, շատ փոխկապակցված է: Նոյեմբերի 10-ից` զինադադարից ի վեր, հայերը սգում են ոչ միայն զոհված երիտասարդների, այլ նաև անպատժելիության մթնոլորտում շարունակական հարձակումների հետևանքով կորցրած 2500-ամյա հայրեինիքի համար: Միակ ճանապարհը հիմա ժողովրդավարությունն է: Բանակը չպետք է ստանձնի ղեկավարում, ընդդիմությունը` ևս: Ոչ ոք պարզապես չպետք է խլի իշխանությունը, պետք է անցկացվեն ընտրություններ», – ասել է նա:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Թանկյանը նոյեմբերի 10-ի զինադադարը համարում է ամոթալի, նրբանկատորեն չնշելով, թե ով է կնքել այդ զինադադարը: Բայցև միաժամանակ այս ամենից հետո նա անամոթորեն շարունակում է աջակցել Փաշինյանին, ով կնքել է, Թանկյանի ասած, այդ ամոթալի զինադադարի հուշագիրը, քանզի կայքում տված իր հարցազրույցում Թանկյանը կետ առ կետ աջակցում է Փաշինյանի բոլոր պահանջներին:

Փաստորեն ստացվում է, որ Սերժ Թանկյանի համար Փաշինյանին աջակցելն ավելի կարևոր է, քան, իր խոսքերով ասած, 2500-ամյա պատմական հայրենիքի կորստի փաստը արձանագրելն ու իր մեղքի բաժնի մասին խոստովանելը:

Բայց և պետք է մենք իրեն հիշեցնենք, որ Փաշինյանը հավերժ չէ Հայաստանում, և նրա հեռանալուց հետո աշխարհի հայությունն իր վերաբերմուքն է ցուցեբերելու Թանկյանի հանդեպ` վերջինիս միջազգային իմիջին հարված հասցնելով: Իսկ այդ մարդկանց համար իրենց իմիջն իրենց կյանքի իմաստն է, քանզի դրանով են նրանք գումար վաստակում և ինքնահաստատվում իրենց կյանքում: Այնպես որ, Թանկյանի այս պատասխանատվությունից խոսափել չի ստացվելու: Եվ ճիշտ է անում, որ մինչ այսօր Երևանում իր խոստացած բնակարանը չի գնում: Քանզի հետփաշինյանական Հայաստանում նա անկոչ հյուրի կարգավիճակ է ունենալու:

zham.am