Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայ ժողովուրդը պատմությունից դասեր չի քաղում ու շարունակում է երազների մեջ ապրել։ Կարելի էր անտարբեր լինել այդ երազների հանդեպ’ դե թող երազեն, եթե ամեն անգամ այդ երազների պատճառով մարդկային ու տարածքային կորուստներ չունենաինք։
Երազները երազներ, իսկ իրականությունը շատ պարզ է։ Հարավային Կովկասը գտնվում է Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի եռանկյունու մեջ։ Կարող ենք այդ փաստը հաշվի չառնել, սակայն դրանով փաստը չի անէանում։
Այդ փաստից բխում է մեկ այլ փաստ։ Եթե որեւէ գերտերություն հետաքրքրություններ ունի Կովկասում, ապա այդ երեք երկրներից մեկի հետ պետք է դաշնակցի ընդդեմ մյուսի, կամ մյուսների ու, բնականաբար, պետք է հաշվի առնի իր սիտուացիոն դաշնակցի շահերը։ Դրա վառ օրինակը Վրաստանն է, որը գնում էր Արեւմուտք, բայց հայտնվեց Թուրքիայի ու Ադրբեջանի գրկում, արդյունքում նաեւ կորցնելով տարածքներ։ Ոչ ոք չօգնեց Վրաստանին այդ օրհասական պահին, միայն օգտագործեցին։ Իսկ մենք, ի տարբերություն Վրաստանի, անգամ ծով չունենք։
Սա է իրականությունն ու եթե ցանկանում ենք հերթական Սեւրի պայմանագիր ունենալ ու այդ պայմանագիրն օգտագործել պետքարանում, ուրեմը պետք է մեղադրենք միայն մեզ։
Չկան լավ ու վատ, բարի ու չար երկրներ։ Միջազգային հարաբերությունները կառուցված են ջունգլիների օրենքներով եւ եթե մենք պետք է ունենանք դաշնակից, ապա պետք է նաեւ հասկանանք, թե այդ դաշնակիցը մեր միջոցով ինչ հարցեր է լուծում, նաեւ մենք ինչ խնդիր ենք լուծում նրա միջոցով։ Պարզ ասած, ում դեմ ենք ընկերություն անում։ Իսկ առանց դրա չկան բարեկամներ, ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտք չէ։
Հին Հունաստանում, Հին Եգիպտոսում, Հին Ասորեստանում, Հին Եթովպիայում նման բաներն արդեն հասկանում էին, սակայն ներկայիս Հայաստանում միայն փոքրաթիվ ընտրյալներին են այդ պարզ բաները հասկանում ու չեն կարողանում տեղ հասցնել։
Եկող ընտրությունների ժամանակ նման ռոմանտիկների’ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում վատ մարդկանց ելույթներ շատ ենք լսելու, իսկ շարքային հայի ուղեղը պաշտպանված չէ նման արշավներից, որովհետեւ չունի տարրական քաղաքական մշակույթի ավանդույթներ»։
Հայ ժողովուրդը պատմությունից դասեր չի քաղում ու շարունակում է երազների մեջ ապրել։ Կարելի էր անտարբեր լինել այդ երազների…
Опубликовано Stepan Danielyan Понедельник, 15 марта 2021 г.