«Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը զուտ քաղաքական մեսիջ է Հայաստանի տկար իշխանություններին, որ Ադրբեջանը չի պատրաստվում հետ վերադարձնել գերիներին». Ռոբերտ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը զուտ քաղաքական մեսիջ է Հայաստանի տկար իշխանություններին, որ Ադրբեջանը չի պատրաստվում հետ վերադարձնել գերիներին». Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահի հետ ճեպազրույցում ասել է, թե իբր Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին և Ադրբեջանում գտնվող մնացած հայերը ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկչական գործողություններ իրականացրած անձինք, որոնց կատարած գործողությունների նկատմամբ Ադրբեջանը շարունակվում է հետաքննությունը։

Անձի՝ ռազմագերու կարգավիճակում լինելը ոչ Ադրբեջանը, ոչ ԵԱՀԿ գործող նախագահը և ոչ էլ այլ մեկը չի որոշում, քանի որ ռազմագերու կարգավիճակը սահմանվում է Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի Կոնվենցիայով, և այդ սահմանումից ուղղակիորեն բխում է, որ Ադրբեջանում պահվող անձինք հանդիսանում են ռազմագերի և օգտվում են ռազմագերիների համար միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված բոլոր իրավունքներից։

Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը ոչ միայն մերկապարանոց և անատամ է, այլև ըստ էության հակասում է իր պետության կողմից այս հարցում վարվող քաղաքականությանը։ Ասվածի վառ ապացույցն է այն, որ Խծաբերդից գերեվարված անձինք ի սկզբանե հայտարարվեցին որպես ռազմական հանցագործներ, բայց նրանցից ութին վերդարձրեցին, այն էլ այն պարագայում, երբ ՄԻԵԴ-ով հաստատված մի շարք գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում։

Այս հայտարարությունը զուտ քաղաքական մեսիջ է Հայաստանի տկար իշխանություններին, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում հետ վերադարձնել գերիներին, այլև շարունակելու է նվագել իր երգը՝ վստահ լինելով, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն պարել բացառապես Ադրբեջանի պատվերով»։

Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահի հետ ճեպազրույցում ասել է, թե իբր Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին…

Опубликовано Robert Hayrapetyan Понедельник, 15 марта 2021 г.



Նման նյութեր