Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումներից.
«ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված «ինտերպոլյան» փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են նիկոլազմի համար։ Ինչու՞:
- Հաստատվում է, որ ՀՀ իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
- Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է Ինտերպոլի՛ կողմից, որը գլոբալ (այլ ոչ թե տարածաշրջանային) և նվազ քաղաքականացված միջազգային կառույց է։
- Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է իբրև թե «ամբողջովին բացահայտված» Մարտի 1-ի՛ գործով մեղադրվող անձի նկատմամբ։
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ նիկոլիզմի գլխավոր խաղաքարտերից մեկը՝ Մարտի 1-ի քրեական գործը, միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը։
Կարճ ասած, գործ ունենք ճղճիմ ու խղճուկ, ապաշնորհ ու անսկզբունքային բռնապետիկի հետ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/1358020911/posts/10225138036982207/?d=n