«Շուտով չարաբաստիկ՝ «վերջին 20 տարիները», կփոխարինվի «վերջին 28 տարիները» արտահայտությամբ». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Շուտով չարաբաստիկ՝ «վերջին 20 տարիները», կփոխարինվի «վերջին 28 տարիները» արտահայտությամբ». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ԵՐԱԽՏԱՄՈՌՆԵՐԸ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել ենք գործընկերներ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ։ Հետագայում նրա հետ ունեցել եմ լուրջ տարաձայնություններ, ինչպես նրա կառավարման տարիներին, այնպես էլ հետագայում, հատկապես Արցախի հարցում նրա մոտեցումների հետ։ Բազմիցս քննադատել եմ նրան, բայց քննադատել, երբեք չօգտագործելով վիրավորական արտահայտություններ, հարգելով նրան և որպես ՀՀ առաջին նախագահ, և որպես, թեկուզ նախկին գործընկեր։ Ինչու՞ այս ամենը հիշեցի։ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակված տեսակետը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և դրա լուծումների մասին, բուռն քննարկումների առիթ դարձավ։ Ինքս, նրա որոշ հարցադրումների հետ նույնպես համաձայն չեմ, բայց այն հարձակումները, որ կատարում են, հատկապես իշխանական և իշխանամերձ գործիչները ուղղակի նողկալի են։ Նախ, դրանց հիմնական մասի համար Լևոն Տեր-Պետրոսյանը անքննելի գուրու էր։ Նրանք անմնացորդ նվիրված էին առաջին նախագահի ոչ միայն տեսակետներին,ի դեպ՝ առանց խորանալու և հասկանալու, այլև անձին և աստվածացնում էին նրան։ Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած ընդդիմախոս դառնում էր սրանց ոխերիմ թշնամին և սրանք աշխարհի բոլոր լուտանքները թափում էին նրանց գլխին։ Այդ, երախտամոռները ի սկզբանե եղել են ոչնչություններ, իրենց ողջ կյանքում որևէ լուրջ մասնագիտական հաջողության չհասած անհաջողակներ։ Եվ սրանք որպես ոչնչություն են երկրպագել առաջին նախագահին, իհարկե նրա հաջողության դեպքում, ակնկալելով իրենց համար որևէ «յուղոտ» պաշտոն։ Այս տեսակետից, թերևս զարմանալի չէ, որ նույն ողորմելի ոչնչությունները նոր կուռք են գտել, որն էլ նրանց սպասելիքները բավարարել է և այժմ էլ հարձակվում են նրա ընդդիմախոս, թեկուզ նախկին կուռքի վրա։

Հ․Գ․ Հավանաբար, շուտով չարաբաստիկ՝ «վերջին 20 տարիները», կփոխարինվի «վերջին 28 տարիները» արտահայտությամբ»։

ԵՐԱԽՏԱՄՈՌՆԵՐԸ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել ենք գործընկերներ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ։ Հետագայում…

Опубликовано Avetik Ishkhanyan Вторник, 16 марта 2021 г.



Նման նյութեր