Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.
«Իհարկե բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը շատ ծանր է և անհրաժեշտ է, որ Փաշինյանը անհապաղ հրաժարական տա ու անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն մենք չպետք է մոռանանք նաև այլ կարևորագույն խնդիրների մասին:
Մասնավորապես` այսօր տեղեկացա, որ Վլադիկավկազ քաղաքում հայկական բեռնատարերի կուտակումներ կան և այնտեղ վիճակը նույնպես շատ ծանր է:
Փաստացի` մեր բեռնատարերի վարորդներին տեղեկացնում են, որ Լարսը փակ է և իրենք արդեն 20 օր է չեն կարողանում վերադառնալ Հայաստան:
ԱԳՆ-ի, իրավասու համապատասխան մարմինների ուշադրությանն եմ հրավիրում այս կարևոր և հրատապ հարցը և հորդորում շտապ լուծումներ գտնել, որպեսզի մեր բեռնատարները հնարավորինս շուտ ետ վերադառնան Հայաստանի Հանրապետություն»:
Իհարկե բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը շատ ծանր է և անհրաժեշտ է, որ Փաշինյանը անհապաղ…
Опубликовано Arman Abovyan Вторник, 16 марта 2021 г.