Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների նիստին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հիմնադրամից կառավարության բյուջե փոխանցած գումարները վստահության ճգնաժամ են առաջացրել նվիրատուների մոտ։ Ըստ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի մի բացահայտման, դեռւես անցյալ տարի, երբ տեղի ունեցավ հիմնադրամի միջոցների փաստացի գողությունը, Արմեն Սարգսյանը արդեն ոտուձեռ էր ընկել այդ հանցագործության հարցով, գաղտնի նամակներ են ուղարկվել, փաստաթղթեր են անհետացել, եւ այլն։
Ամեն դեպքում այդ գողությունը տեղի ունեցել եթե ոչ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, ապա գիտությամբ, եւ նա ժամանակին ոչ հրապարակայնացրեց այդ խնդիրը, ոչ էլ իրավապահ մարմիններին դիմեց։ Դժվար է ասել, թե նա՝ որպես «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նիկոլաթափված Հայաստանում կդատվի այս գործով, թե ոչ, բայց Հայկակ Արշամյանը եւ Ատոմ Ջանջուղազյանը ամենայն հավանականությամբ կնստեն։
Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը օրերս իր մտահոգությունն էր հայտնել այդ 52 միլիարդ դրամի ծախսված միջոցների մասին բանավոր հավաստիացումների վստահելիության վերաբերյալ, առաջարկելով այդ գումարը ձեւակերպել որպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։
Գողության համար քրեական պատասխանատվությունը եւ գողոնի վերադարձը, իհարկե, պարտադիր պայմաններ են։ Բայց այդ հանցագործությամբ խախտված վստահությն վերկանգնման համար դեռ երկար ժամանակ է պետք։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մեզանից գողացել է ոչ միայն անցյալը՝ Արցախը հանձնելով թուրքին, ոչ միայն ներկան՝ Հայաստանը դարձնելով դժգույն ու դժբախտ երկիր, այլեւ ապագան՝ հավատն ու վստահությունը, որ անգամ իր հեռանալուց հետո դեռ լուրջ ջանքեր ու ժամանակ են պահանջվելու վերագտնելու համար»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների նիստին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը…
Опубликовано Aghasi Yenokyan Среда, 17 марта 2021 г.