Նրան պետք է հեռացնել ցանկացած գնով եւ միջոցների միջեւ խտրականություն չդնելով. Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

Նրան պետք է հեռացնել ցանկացած գնով եւ միջոցների միջեւ խտրականություն չդնելով. Սենոր Հասրաթյան

Վտանգավոր է այն մարդը, ով դադարել է հաշվի նստել հանրային կարծիքի հետ, ում համար սեփական անձի մասին հնչող գնահատականները (հատկապես՝ բացասական) որեւէ նշանակություն չունեն եւ նա դրանց վերաբերվում է ոչ այլ կերպ, քան օդում արձակված կրակոցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առավել քան վտանգավոր է, եթե տվյալ անձն ունի իշխանություն եւ այդ իշխանությունն անվերահսկելի է որեւէ մեկի կողմից:

Այդ կարգավիճակում գտնվող մարդու անտարբերությունը, վտանգավոր լինելով հանդերձ, սրընթացորեն վեր է ածվում պետական աղետի, որից անդառնալիորեն տուժում է ոչ թե նրա միջավայրը, այլ Երկիրն՝ ընդհանրապես…

Այսօր մենք ազգովին դարձել ենք իրականությունից կտրված նման մեկի քմահաճույքների գերին, որից ազատվելու ճանապարհն այլընտրանք չունի՝ նրան պետք է անհապաղ հեռացնել… Հեռացնել ցանկացած գնով եւ միջոցների միջեւ խտրականություն չդնելով, քանզի նպատակն արդար է, իսկ ժամանակը՝ սպառված»:



Նման նյութեր