«Ձեզ հաջողվեց գերազանցել «անցյալի» բոլոր ոսկե բարքերը՝ մեկ շատ էական տարբերությամբ»․ Լիլիթ Գալստյան
Advertisement 1000 x 90

«Ձեզ հաջողվեց գերազանցել «անցյալի» բոլոր ոսկե բարքերը՝ մեկ շատ էական տարբերությամբ»․ Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից.

«Էս չէ՞ք․ նախարար արշակյանը լրագրող է ծեծում հանրային վայրում։ Այ այսպես էլ թավշյա ընտրություններ եք կազմակերպելու։

Կեցցե՜ք, ձեզ հաջողվեց գերազանցել «անցյալի» բոլոր ոսկե բարքերը։ Մեկ շատ էական տարբերությամբ սակայն՝ անցյալում ՀԱՅՐԵՆԻՔ չէին ծախել։

Հիշեցնեմ, սա Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարն է․ նախարարություն, որի աշխատակազմում մեր հարկերից վճարվող մոտ երեք հարյուր աշխատատակից կա։ Նախարարություն, որն անցնող գրեթե երեք տարվա ընթացքում որևէ բարձրտեխնոլոգիական ձեռքբերում չարձանագրեց։ Սա այն նախարարն է, որի շնորհիվ Աբու Դաբիի միջազգային ռազմական տոնավաճառին Հայաստանը բուկլետներով հանդես եկավ։

Իսկ գուցե՞ սա նախարար է դարձել, որովհետև «հեղափոխությունից» առաջ հակապուտինական ակցիա էր անում ՌԴ դեսպանատան արջև»։

Էս չէ՞ք․
նախարար արշակյանը լրագրող է ծեծում հանրային վայրում։ Այ այսպես էլ թավշյա ընտրություններ եք կազմակերպելու։…

Опубликовано Lilit Galstian Четверг, 18 марта 2021 г.