Սուրեն Սարգսյանի էջից. «Բայդենը շնորհավորել է Ալիևին և նամակում մի հետաքրքիր միտք է շարադրված.
Մասնավորապես.
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:
Այս նախադասությունից կարելի է մի քանի հետևություն անել:
- ԱՄՆ-ն իր դիրքերը չի զիջելու որպես ՄԽ համանախագահ:
- ԱՄՆ-ն՝ ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է:
- Ըստ Բայդենի վարչակազմի, ձևավորված իրավիճակն ու իրողությունները չեն ապահովելու բարեկեցիկ և խաղաղ ապագա կառուցելուն:
Այս ձևակերպումները հստակեցնում են ԱՄՆ դիրքորոշումն ու քաղաքական գիծը, ինչը մեզ համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում:
Հիմա ամենակարևորը: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թե՝ ոչ: Հենց սրանից է կախված մեր պետության ապագան»:
Բայդենը շնորհավորել է Ալիևին և նամակում մի հետաքրքիր միտք է շարդրված.
Մասնավորապես.
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի…Опубликовано Suren Sargsyan Четверг, 18 марта 2021 г.