
Yerevan.today-ը գրում է «2019 թվականի մայիսի 20-ին դատավոր Դավիթ Բալայանի մուտքը աշխատավայր՝ Երևանի ընդհանուր իրավասություննների դատարանի Շենգավիթի նստավայր, բռնի խոչընդոտվեց: Մի քանի քաղաքացիներ նրան զրկեցին դատարան մտնելու և արդարադատություն իրականացնելու իրավունքից: Դատավորը համառեց, փորձեց պատուհանով մտնել, հրեցին և ընկավ գետնին: Հրողն այս երիտասարդն էր՝ Սարգիս Ալեքսանյանը:
Փաստաբան Հրանտ Անանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց:
Մինչ դուք կմտածեք, թե արժանի արդարադատություն իրականացվեց, մենք փաստենք, որ ոչինչ չեղավ: Արդարադատության նախարարն էլ ասաց, որ դա քաղաքական ակցիա էր, նորմալ երևույթ:
Ինչո՞ւ էր նորմալ, որովհետև դատարանների արգելափակման կոչն արել էր Նիկոլ Փաշինյանը, փակողներն էլ ՔՊ անդամներն էին: Դատավորին գետնին գցած Սարգիս Ալեքսանյանը ևս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, տարբեր սեղանների շուրջ, տարբեր առիթներով լուսանկարվել է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի հետ:
Միայն Դավիթ Բալայանին չէ, որ անարգում է, ֆեյսբուքյան էջին ՍԴ նախագահի լուսանկարն է դնում, որպես վերնագիր էլ գրում՝ «պախարակված Հրայրը»:
Այսինքն, ստացվում է, որ Սարգիս Օհանջանյանի ու Նարեկ Մութաֆյանի միակ մեղքն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար չունե՞ն:
Իսկ իրավական առումով պետությունը՝ եթե մեկ դեպքով ձեռբակալում է, ուղղակի պարտավոր է նույնը, իսկ Սարգիս Ալեքսանյանի դեպքում առավել խիստ հոդված և պատիժ կիրառել։